26 մայիսի 2017 - 14:27 AMT
Վերջին զանգի արդյունքում կեսօրին ՃՈ տարածք է տեղափոխվել 21 մեքենա

Մայիսի 26-ի՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վերջին զանգի հանդիսությունների շրջանակում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևանում, 17-ը՝ մարզերում):

Նշված 21 ավտոմեքենայից 7-ը վարել են անչափահասներ, 13 ավտոմեքենայի պատուհաններից կախված են եղել երեխաներ, մեկ ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին ուշադիր լինել, և երեխաներին մեքենա չտրամադրել:

Հայտարարվել է, որ «Վերջին զանգի» օրը ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգը, պահպանում տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները: