26 մայիսի 2017 - 16:46 AMT
Հայկական դրամները թղթի փոխարեն նոր նյութից կպատրաստվեն

Հայաստանում կներդրվեն նոր կոմպոզիտային թղթադրամներ: Այդ մասին որոշում է կայացվել Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 26-ին կայացել է ԿԲ խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար։

Կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:։

Կոմպոզիտային թղթադրամներն արդեն ներդրվել են մի շարք երկրներում, օրինակ՝ Կանադայում ու Մեծ Բրիտանիայում: