26 մայիսի 2017 - 23:11 AMT
Սերժ Սարգսյանը հրթիռային զորքերի ու հրետանու նոր պետ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ նշանակելու մասին:

Այս մասին է հայտնում նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերն ու հրետանին նախկինում ղեկավարել է գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: