27 մայիսի 2017 - 11:00 AMT
Երևանից Բարսելոնա ուղիղ չվերթներ կիրականացվեն

«Արմենիա» ավիաընկերության օդանավերը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթով կիրականացնեն դեպի Բարսելոնա: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Նա նշել է, որ չվերթները կիրականացվեն յուրքանչյուր չորեքշաբթի: Թռիչքի տևողությունը՝ 5 ժամ:

«Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք և փափուկ վայրէջք»,- գրել է Խաչատրյանը:

Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 25-ին ստացել է թույլտվություն՝ իրականացնելու կանոնավոր ուղիղ չվերթներ՝ Երևան-Պրահա-Երևան ուղղությամբ:

Կարդացեք նաև՝Ուղիղ չվերթները Երևանից. Դեպի ուր և ինչ հաճախականությամբ