28 մայիսի 2017 - 23:58 AMT
Քլունի. Հոգով ու սրտով ես այսօր Երևանում եմ

Օսկարակիր դերասան Ջորջ Քլունին ուղերձ է հղել Երևանում կայացած «Ավրորա» մրցանակաբաշխության մասնակիցներին, որում ափսոսանք է հայտնել Երևանում ընտանեկան հանգամանքների պատճառով ներկա չլինելու կապակցությամբ:

«Եթե գայի Երևան, ու կինս երկվորյակներ ունենար, այլևս չէի կարողանա հետ վերադառնալ», - կատաելլ է դերասանը:

«Հոգով ու սրտով այսօր ձեզ հետ եմ: Ներեցեք, որ չկարողացա Երևան գալ: 2017-ի հերոսները մեր օրերի հերոսներն են», - նշել է նա:

Ջորջ Քլունիի կին Ամալը պիտի ծննդաբերի մայիսի վերջին կամ հունիսի առաջին օրերին:

Կարդացեք նաև.Թոմ Քաթինան` «Ավրորայի հերոս»