29 մայիսի 2017 - 11:43 AMT
ՀՀ-ից 19 շախմատիստ կմասնակցի ԵԱ-ին

Մայիսի 29-ից հունիսի 10-ը Մինսկում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը, որտեղ 22 լավագույներն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Մայրցամաքի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 19 շախմատիստով՝ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանի (վարկանիշ` 2677), Գաբրիել Սարգսյանի (2666), Հրանտ Մելքումյանի (2619), Զավեն Անդրիասյանի (2615) և Արման Փաշիկյանի (2603) գլխավորությամբ:

Առաջին տուրը կկայանա մայիսի 30-ին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը 398 մասնակից ունի, խաղալու են շվեյցարական համակարգով՝ 11 տուր: