22 նոյեմբերի 2007 - 18:43 AMT
AGBU-ն Հայոց ցեղասպանության թանգարանին Երեւանում նվիրել է համակարգչային տեխնիկա
Հայկական Համընդհանուր Բարեգործական Միությունը (AGBU) Հայոց ցեղասպանության թանգարանին Երեւանում համակարգչային տեխնիկա է նվիրաբերել: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով, փոխանցված տեխնիկան կօգնի թանգարանաին ինտերնետ-կայքի միջոցով ավելի շատ պատմել ինչպես Հայոց ցեղասպանության պատմության, այնպես էլ Հուշարձանի մասին, որը նոյեմբերի 19-ին նշել է իր 40-ամյակը: «Այժմ մեր կայքը գործում է երկու լեզուներով` հայերեն եւ անգլերեն, սակայն շուտով այն հասանելի կլինի ռուսերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով: Մենք մտադիր ենք հրապարակել Մերձավոր Արեւելքում գտնված եւ մինչ այժմ անհայտ փաստաթղթերի պատճենները»,- ասել է Դեմոյանը: Նշենք, որ ներկա դրությամբ կայքէջում արդեն գործում է on-line պատկերասրահ: Իր հերթին, AGBU-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը նշել է, որ օգնությունը Հայոց ցեղասպանության թանգարանին պետք է լինի ողջ հայության կողմից: