23 նոյեմբերի 2007 - 12:29 AMT
Այսօր առավոտյան Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել
6:00-ին Մոսկվայում Հայկական նրբանցքում գտնվող Հայաստանի դեսպանատան (Լազարեւների տուն) հարեւանությամբ հրդեհ է բռնկվել: ՀՀ դեսպանատան ղեկավարությունը որոշել է թույլ տալ հրշեջների մուտքը դեպքի վայր, եւ 8:00-ին հրդեհը լիովին մարված էր: «Հրդեհը բռնկվել էր հարեւան շինհրապարակում: Դեսպանատան շենքին ոչ մի վնաս չի հասցվել»,-PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ հրդեհի մասին Մոսկվայի հրշեջ ծառայություն էին հաղորդել հենց դեսպանատան աշխատակիցները: Կրակի դեմ պայքարում էին հրշեջների 10 անձնակազ, որոնց հաջողվեց մարել բոցը: Լիովին այրվել է երկհարկանի շինության երկրորդ հարկը, մարումը դժվարացավ վագոնների պատուհանների մետաղյա վանդակաճաղերի պատճառով: Կրակի էր մտանվել շուրջ 150 քառակուսի մետր տարածք, այլ աղբյուրների համաձայն` 100 քառակուսի մետր: