29 մայիսի 2017 - 18:58 AMT
Սիրիական բանակն ազատել է Դամասկոս-Պալմիրա մայրուղին

Սիրիայի կառավարական բանակը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերադարձրել է Դամասկոս-Պալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ հսկողությունը:

ԻՊ-ի դիրքերի վրա հարձակումը շարունակվում Է Պալմիրա քաղաքից դեպի արևմուտք, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերը շարունակվում են Արաք քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա: Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում և նահանջում են Սուխնե քաղաքի՝ իրենց գլխավոր հենակետ:

Հոմս նահանգի արևելքում գործողության սկսվելուց ի վեր կառավարական զորքերը ԻՊ-ից ազատել են ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք: