Մայիսի 29-ին Մոսկվայում հզոր փոթորիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: Այդպիսի տվյալներ է բերում Ինտերֆաքսը աղբյուրի վրա հղումով:
Փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ամպրոպով: Հանրային տրանսպորտի կանգառներից մեկը քամին պոկել է տեղից:
Ավելի վաղ հայտարարվել էր 8 զոհի մասին:
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտում զոհերի մասին տեղեկությունը հաստատել են: Ըստ գերատեսչության 50 տուժած կա, այդ թվում երեխաներ:
Զոհվածների ընտանիքները հատուցում կստանան քաղաքի իշխանություններից:
Ըստ եղանակի տեսության «Ֆոբոս» կենտրոնի, փոթորիկն արդեն դադարել է, սակայն դեռ հնարավոր են կարճատև անձրևներ: