30 մայիսի 2017 - 12:38 AMT
Ահաբեկչություն Բաղդադում. 13 զոհ կա

Մայիսի 30-ին Բաղդադի կենտրոնում ավտոմեքենա է պայթել՝ հայտնի խանութի հարևանությամբ: Պատահարի հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել:

Նշվում է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել պաղպաղակի խանութի մոտ, ահաբեկիչները դիստանցիոն կառավարմամբ ռումբ են օգտագործել, գրում է «Ինտերֆաքսը» AP-ի վրա հղումով:

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը:

Ահաբեկչությունը կատարվել է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսում, երբ մահմեդականները պաս են պահում օրվա լուսավոր ժամերին և Բաղդադի ռեստորաններն ու սրճարանները լի են լինում հաճախորդներով երեկոյան ժամերին: