Վրաստանի բանակի սպառազինության մաս կազմող Կալաշնիկովի գնդացիրները կփոխարինվեն դրանց ամերիկյան անալոգով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ գերատեսչության, մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի հետ համատեղ մարզչական և գնահատման Կրծանիսիի կենտրոնում տեղի կունենա ամերիկյան արտադրության M-240 գնդացրի հնարավորությունների ցուցադրումը: Ցուցադրմանը ներկա կլինի Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին, հայտնում է «Էխո Կավկազա»-ն:
Մայիսի 30-ին լրանում է Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ մարզչական և գնահատման կենտրոնի հիմնադրման 2-րդ տարին: Այդ կապակցությամբ կենտրոնի տարածքում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում:
Մայիսի 29-ին կենտրոն է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը, որը Վրաստանում էր գտնվում այդ երկրում անցնող ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նիստին մասնակցելու նպատակով: