30 մայիսի 2017 - 18:27 AMT
Էլթոն Ջոնը համերգ կտա Բաթումում

Աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը համերգ կտա Բաթումում:

Այս մասին է հայտնում Caucasus Business Week պարբերականը:

Համերգը կկայանա սեպտեմբերի 16-ին, Black Sea Arena համալիրում:

Էլթոն Ջոնը սկսել է երաժշտական կարիերան 1960 թվականին, վաճառել է ավելի քան 250 մլն սկավառակ: Rolling Stone ամսագրի կազմված 250 լավագույն երգահանների ցանկի 49-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Մեծ Բրիտանիայի ասպետ է: