23 նոյեմբերի 2007 - 18:53 AMT
ՌԴ Պետդումայի ընտրություններ. Հայաստանում երկու ընտատեղամաս է բացվելու
Դեկտեմբերի 2-ին ծրագրված Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների կապակցությամբ, Հայաստանի տարածքում ապրող կամ ժամանակավորապես գտնվող ռուս քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրականացման նպատակով, մի քանի ընտրատեղմաս է ստեղվծելու: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը, «Լոռիի, Շիրակի մարզերում ապրող կամ ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են քվեարկել N5020 ընտրատեղամասում, որը բացվել է Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարանում Գյումրի քաղաքում` Մարմաշենի խճուղի 1 հասցեով:

Հայաստանի այլ մարզերում կամ Երեւանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են քվեարկել N5015 ընտրատեղամասում, որը բացվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը` Գրիգոր Լուսավորչի փողոց 13 ա հասցեով:

Ընտարտեղամասերը բաց են լինելու դեկտեմբերի 2-ին` առավոտյան 8.00-ից մինչեւ 20.00: Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ Ռուսաստաի Դաշնության քաղաքացու անձնագիր:

Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր մասնավոր հրավերներով կամ ծառայողական ու գործնական նպատակով են գտնվում կամ տուրիստական ուղեւորության մեջ են, ընդգրկվում են ընտրացուցակներում քվեարկության օրը անձնագրով ներկայանալով ընտրատեղամաս»: