31 մայիսի 2017 - 18:32 AMT
Աստանա-Երևան-Աստանա ուղիղ թռիչքները մեկնարկել են

Ղազախական Scat ավիաընկերությանն Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրվել: Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է մեկնարկել մայիսի 31-ից:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին: Տոմսի արժեքը միջինում կազմում է $230.

Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով: Ուղիղ չվերթներ կան նաև Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ:

Կարդացեք նաև՝Ուղիղ չվերթները Երևանից. Դեպի ուր և ինչ հաճախականությամբ