31 մայիսի 2017 - 20:29 AMT
Նախագահը ևս 4 նախարար է նշանակել. Կառավարությունը ձևավորված է

Մայիսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են կառավարության 4 նախարարներ:

Նախագահը վերանշանակել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, բնապապպանության նախարար Արծվիկ Մինասյանին:

Այսպիսով, ՀՀ կառավարությունը ձևավորված է. ավելի վաղ նշանակվել էր 14 նախարար ու 1 փոխնախարար: 2016-ի Սեպտեմբերին ձևավորված կառավարության կազմը հիմնականում պահպանվել է:

Արդարադատության նախկին նախարար, այժմ՝ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն նշանակվել է Դավիթ Հարությունյանը, տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել ՀՀ փոխվարչապետ: