26 նոյեմբերի 2007 - 15:13 AMT
Ֆուտբոլի 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանը հայտնվել է Թուրքիայի հետ նույն խմբում
Նոյեմբերի 25-ին հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի է ունեցել Ֆուտբոլի 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում Հայաստանը հայտնվել է Թուրքիայի, Էստոնիայի, Բելգիայի, Բոսնիայի եւ Հերցոգովինայի ու Իսպանիայի հետ նույն խմբում:

Եվրոպայից Աշխարհի առաջնության ընտրական փուլին կմասնակցեն 53 երկրների ազգային թիմեր, որոնք կբաժանվեն ինը խմբերի (ութը` վեցական թիմերով, մեկը` հինգ թիմով): Առաջնության եզրափակիչ դուրս կգան խմբերի հաղթողները: Երկրորդ տեղերը զբաղեցրած ութ լավագույն խմբերը կբաժանվեն զույգերի եւ երկու խաղի արդյունքներով կխաղարկեն աշխարհի առաջնության եւս չորս ուղեգիր: Այդպիսով, ընդհանուր առմամբ Եվրոպայից 2010 թվականի Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 13 հավաքականներ: