2 հունիսի 2017 - 09:54 AMT
Հայ գործարարի Epic! երեխաների համար հավելվածը $8 մլն է ներգրավել

Epic! հավելվածի հեղինակներին, որի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի Սուրեն Մարկոսյանն է, հաջողվել է $8 մլն-ի ներդրումներ ներգրավել:

«Գրքերի համար Netflix» դառնալու բոլոր հնարավորություններն ունեցող հանրահայտ սթարթափի ներդրողների թվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են TransLink Capital-ը, Rakuten Ventures-ը, Menlo Ventures-ը, WI Harper-ը, Brighteye Ventures-ը և Innovation Endeavors-ը, գրում է TechCrunch-ը:

Հավելվածի հեղինակների խոսքով, ներգրավված գումարն օգտագործվելու է պլատֆորմն ընդլայնեու համար, որ այն առավել հասանելի դառնա երեխաների համար:

Epic!-ը հավելվածն իր մեջ ներառում է կրթական և զարգացման մի շարք ծրագրեր: Հավելվածն իրենից ներկայացնում է մանկական գրադարան, որտեղ 5-12 տարեկան երեխաները կարող են գտնել ավելի քան 25.000 թվայնացված գիրք: Գրքերի զգալի մասը կարելի է լսել նաև աուդիոգրքերի միջոցով: Բացի այդ, հարթակում հասանելի են մի շարք ուսուցանող տեսանյութեր, զարգացնող խաղեր և թեստեր: