2 հունիսի 2017 - 13:43 AMT
Մասկը հրաժարվել է Թրամփի խորհրդականի պաշտոնից. Դեմ է Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուն

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Սպիտակ տանն անցնող խորհուրդներին մասնակցելուց, քանի որ ԱՄՆ-ն դուրս է եկել Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո:

«Ես դուրս եմ գալիս նախագահական խորհրդներից: Կլիմայի փոփոխությունն իրողություն է: Փարիզյան համաձայնագրից հրաժարվելը ոչ Ամերիկային օգուտ կտա, ոչ աշխարհին»,-գրել է նա Twitter-ում, հայտնում է Deutsche Welle-ն:

Մասկը, որը հայտնի Tesla, SpaceX և PayPal ընկերությունների համահիմնադիրն է, Սպիտակ տան խորհրդատուն էր բիզնեսի ու աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքային գծով: Նախկինում նա զգուշացրել էր, որ կդադարեցնի գործակցությունը ԱՄՆ նախագահի հետ, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Կլիմայի վերաբերյալ համաձայնագրից:

Մասկի օրինակին է հետևել The Walt Disney ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերը:

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ևս քննադատել է Թրամփի որոշումը: «Հրաժարումը Փարիզյան համաձայնագրից վնասում է շրջակա միջավայրին, տնտեսությանն ու վտանգում է մեր երեխաների ապագան»,- գրել է նա: