3 հունիսի 2017 - 11:23 AMT
Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչում խփած գոլը մայիսի լավագույնն է ճանաչվել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքսին»­ խփած գնդակը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլ:

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մխիթարյանի գոլի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած ՄՅՈւ երկրպագուների 68%-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»- «Այաքս» հանդիպման ընթացքում ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց Եվրոպայի լիգայում իր 6-րդ գնդակն՝ ակումբային ռեկորդ սահմանելով այդ մրցաշարում խփված գոլերի քանակով: Հայ ֆուտբոլիստի՝ 48-րդ րոպեին խփած փայլուն գնդակը բազմաթիվ նախկին ու ներկա ֆուտբոլիստների ու մարզական լրագրողների շնորհավորանքների ու մեկնաբանությունների առիթ դարձավ: