27 նոյեմբերի 2007 - 13:14 AMT
Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմի հավանականությունը համարում է գրեթե 100-տոկոսանոց
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը բավական հավանական է համարում ռազմական հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Դեռեւս բռնազավթված են Ադրբեջանի տարածքները Հայաստանի կողմից եւ պատերազմի հավանականությունը գրեթե 100-տոկոսանոց է»,- ասել է նա Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

1994 թվականի մայիսի 12-ից սկսած` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Բիշքեկում, ռազմական գործողությունները դադարեցվել են: 1992 թվականից ցայսօր բանակցություններ են տարվում հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներ են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ներկա դրությամբ, դրանք են Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա):