27 նոյեմբերի 2007 - 14:38 AMT
Աբխազիայի ՊՆ փոխնախարար. «Եթե Հարավային Օսիայում կամ Ղարաբաղում ինչ-որ բան պատահի, մենք նրանց կողքին կլինենք»
Եթե Հարավային Օսիայում կամ Ղարաբաղում ինչ-որ բան պատահի, մենք նրանց կողքին կլինենք: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Գարի Կուպալբան` ելույթ ունենալով Կոզակների մշտական միջպետական համակարգող խորհրդի նախագահության եւ Կոզակների ատամանների միջազգային խորհրդի (ԿԱՄԽ) նիստին Երեւանում: Միեւնույն ժամանակ, Գ. Կուպալբան վստահություն է հայտնել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցով, ինչպես ազգերի ինքնորոշման իրավունքի վերջնական հաղթանակում:

Իր հերթին, ԿԱՄԽ-ի նախագահի տեղակալը` 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս Վալերիան Մադաթովի ժառանգ Սերգեյ Մադաթյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներում ԼՂՀ-ում եւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում նրա հանրահայտ նախնի, հրամանատար Վալերիան Գրիգորեւիչ Մադաթովին նվիրված հուշարձան է բացվելու, հաղորդում է Regnum-ը: