4 հունիսի 2017 - 22:17 AMT
Հայաստանի հավաքականը 5-0 հաշվով ջախջախեց Սենթ Քիթս և Նևիսին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում կայացած ընկերական հանդիպումում 5-0 հաշվով ջախջախեց Սենթ Քիթս և Նևիսի ընրանուն:

Հայաստանի հավաքականի կազմում գոլեր խփեցին Ռուսլան Կորյանը, Արտուր Սարկիսովը, Արտակ Եդիգարյանը: Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ:

Հաջորդ հանդիպումը` Աշխարհի գավաթի ընտրական փուլի շրջանակներում, հավաքականը կանցկացնի հունիսի 10-ին Պոդգորիցայում, Չեռնոգորիայի ընտրանու դեմ: