27 նոյեմբերի 2007 - 16:42 AMT
Հայ-ուրվագայական հարաբերություններում առաջնայինը առեւտրատնտեսական համագործակցության զարգացումն է
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խորխե Ալբերտո Մեյեր Լոնգը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հաջողություն մաղթել բարձր առաքելության իրականացման գործում: Ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ գործակցությունը զարգացնելու փոխադարձ ցանկությունը, կողմերն առաջնային են համարել առեւտրատնտեսական համագործակցության ծավալներն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքը: Նրանք գոհունակությամբ փաստել են միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-ուրուգվայական արդյունավետ գործակցությունը: Նշելով, որ Ուրուգվայն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, դեսպանն ասել է, որ իր երկրում գործում է բավականին ակտիվ հայ համայնք, որն առանձնահատուկ դեր է խաղում երկկողմ հարաբերություններում: