27 նոյեմբերի 2007 - 16:54 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնում է Մադրիդ ԵԱՀԿ ԱԳ նախարարների տարեկան հանդիպմանը մասնակցելու
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մադրիդ` մասնակցելու նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների տարեկան հանդիպմանը: Նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը: Մադրիդում ծրագրված է նախարար Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, նաեւ` մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: