5 հունիսի 2017 - 18:51 AMT
Սպորտային մեքենաների մրցաշար՝ Երևանում

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» խորագրով սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը:

Այն անցկացվել է Երևան-Մասիս հին ավտոճանապարհին՝ ներառելով 6 անվանակարգ` ըստ մասնակից մեքենաների դասերի: Բոլոր անվանակարգերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող վարորդներն արժանացել են գավաթների, մեդալների և պատվոգրերի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնողները ստացել են նաև արժեքավոր մրցանակներ:

Մրցաշարին մասնակցել են պրոֆեսիոնալ և սիրողական վարորդներ Հայաստանի բոլոր մարզերից ու Վրաստանից: Կազմակերպիչների հավաստմամբ, «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» միջոցառման նպատակն է մայրաքաղաքում զարգացնել ավտոսպորտն ու ավտոսիրողներին հնարավորություն ընձեռել՝ դրսևորելու իրենց վարորդական հմտությունները: