28 նոյեմբերի 2007 - 14:41 AMT
Սերգեյ Լավրովն ու Քոնդոլիզա Ռայսը քննարկել են Կովկասի իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Քննարկման առանցքում էին մերձարեւելյան կարգավորման շուրջ առաջիկայում Աննապոլիսում կայանալիք միջազգային հանդիպմանն առնչվող հարցերը: Կողմերն անդրադարձել են նաեւ այլ միջազգային խնդիրների` ներառյալ իրավիճակը Բալկաններում եւ Կովկասում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը` չճշտելով, թե Կովկասի հետ կապված կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել ՌԴ արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ընթացքում: