6 հունիսի 2017 - 15:28 AMT
Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը 7-րդն է 6 տուրից հետո

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վեց տուրից հետո միանգամից տասը շախմատիստ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը, վաստակել են 5-ական միավոր: Վերջինս լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է յոթերորդ տեղը:

Արման Միքայելյանն ունի 4.5 միավոր (32-րդ տեղ), ևս վեց հայ շախմատիստ՝ 4-ական, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույնն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան: