28 նոյեմբերի 2007 - 15:20 AMT
Դեկտեմբերի 7-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ--ի միջազգային ռազմական շտաբի պատվիրակությունը
Դեկտեմբերի 7-ից 9-ը եռօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պատվիրակությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Պատվիրակությունը կգլխավորի ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Ժորժ Լեբելի գլխավորած պատվիրակությունը: