6 հունիսի 2017 - 17:33 AMT
ՀՀ-ում նոր՝ 2000 դրամանոց թղթադրամներ կհայտնվեն

ՀՀ-ում շրջանառության մեջ են դրվելու 2000 դրամանոց թղթադրամները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ, Հայաստանում կներդրվեն նոր՝ հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամներ: ՀՀ նոր շարքի թղթադրամների հումքը լինելու է հիբրիդային, որտեղ ներքին շերտը թուղթ է, իսկ արտաքին շերտերը՝ պոլիմեր:

Կարդացեք նաև՝ Փողը ձեռքի կեղտ չի. Ինչպիսին են լինելու հայկական նոր դրամները