28 նոյեմբերի 2007 - 17:15 AMT
Բեռլինում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին
Երեքշաբթի երեկոյան` նոյեմբերի 27-ին, Բեռլինում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Ինչպես գրում է Die Berliner Zeitung-ը, ձերբակալությունը կատարվել է վրաց իշխանությունների խնդրանքով հանցագործների փոխադարձ հանձնման Եվրոպական կոնվենցիայի հիման վրա: Օկրուաշվիլիի ձերբակալությունը չորեքշաբթի հաստատել է Բեռլինի դատախազությունը:
Վրաստանի դատախազությունը մեղադրում է Իրակլի Օկրուաշվիլիին մի շարք կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Մեղադրանքները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախկին նախարարը հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին եւ քննադատել է իշխանություններին: