28 նոյեմբերի 2007 - 17:56 AMT
Վլադիմիր Պուտին. Համագործակցությունը ԱՊՀ տարածքում Մոսկվայի համար անպայման գերակայություն է
Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) Ռուսաստանի համար շախմատային տախտակ չէ, Մոսկվան շահագրգռված է հանգստության մեջ ԱՊՀ տարածքում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ելույթ ունենալով դիվանագիտական առաքելությունների ղեկավարների առաջ ընդունելության ժամանակ Կրեմլում` Պուտինը նշել է, որ համագործակցությունը ԱՊՀ տարածքում Մոսկվայի համար անպայման գերակայություն է:

«Մեզ համար այս տարածքը աշխարհաքաղաքական խաղերի համար նախաետսված շախմատային տախտակ չէ: Խաղաղությունը, հանգստությունն ու բարգավաճումը այս տարածաշրջանում կենսական անհրաժեշտություն են ներկայացնում ԱՊՀ բոլոր պետությունների նորմալ ժողովրդավարական զարգացման համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: Նրա կարծիքով, հետագա զարգացման կոնցեպցիայի հավանությամբ ԱՊՀ-ն ստացել է գործունեության իրական եւ շահավետ կողմնորոշիչներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: