6 հունիսի 2017 - 20:23 AMT
Ահաբեկչություն Փարիզում. Տղամարդը մուրճով հարձակվել է ոստիկանների վրա

Փարիզի կենտրոնում՝ Աստվածամոր տաճարի մերձակայքում, տղամարդը մուրճով հարձակվել է ոստիկանների վրա: Ինչպես հայտնում է Reuters-ը, ոստիկանները կրակ են բացել, որի հետևանքով հարձակվողը, ուժայինների ձևակերպմամբ, «նեյտրալիզացվել է»: Ողջ է նա, թե սպանված, պաշտոնական աղբյուրները չեն հայտնում:

Ոստիկաններն ահաբեկչություն են որակել տեղի ունեցածը, իրավապահներից մեկը վիրավորվել է:

Figaro-ի տվյալներով, հարձակվողը ծագումով Ալժիրից էր:

Լուսանկարը՝ Նենսի Սոդերբերգի թվիթերյան էջից

Հարձակման պահին տաճարում էր գտնվում ավելի քան 900 մարդ, որոնք շարունակում են այնտեղ մնա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: