7 հունիսի 2017 - 12:21 AMT
Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքը

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության յոթերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը միջազգային վարպետ Արման Միքայելյանինն է (5,5 միավոր, 13-րդ տեղ):

Մինչ այդ առաջատարների շարքում գտնվող Հրանտ Մելքումյանը պարտություն է կրել և 5 միավորով նահանջել է 18-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաև Արման Փաշիկյանը (34-րդ տեղ), Վահե Բաղդասարյանը (43), Սերգեյ Մովսիսյանը (46), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Կարդացեք նաև՝Norway Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ