29 նոյեմբերի 2007 - 13:06 AMT
Վարդան Օսկանյանը Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում կներկայացնի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները
Դեկտեմբերի 5-ին Վարդան Օսկանյանը ելույթ կունենա Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, ՀՀ արտգործնախարարը հանդես կգա «Հայաստանի Հանրապետության փոխլրացման արտաքին քաղաքականության ավանդույթների եւ նոր ուղղությունների իրատեսությունը» դասախոսությամբ: