Մյանմայում ռադարներից 100-ից ավելի ուղևոր տեղափոխող ռազմական ինքնաթիռ է անհետացել: Ինքնաթիռում առնվազն 116 ուղևոր է եղել:
Ինչպես հայտնել է աղբյուրն օդանավակայանում, նրանց թվում անձնակազմի առնվազն 11 անդամ է եղել:
«Կապը անսպասելի ընդհատվել է տեղի ժամանակով 11:35-ին, երբ ինքնաթիռը Տավոյ քաղաքից մոտ 20 մղոն հեռավորության վրա էր»,-ասել է Մյանմայի բանակի ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին France Press-ի վրա հղումով:
Ինքնաթիռը Մյանմայից Յանգոն էր ուղևորովում: