Իրանի խորհրդարան ներխուժած ահաբեկիչները կանացի զգեստներով են եղել: Այդ մասին ասվում է Իրանի ՆԳՆ փոխղեկավար Հոսեյն Զուլֆիկարի հայտարարության մեջ:
Ըստ Մեհր գործակալության, մի քանի ահաբեկչության հետևանքով 12 մարդ է զոհվել, 39-ը՝ վիրավորվել: Հայտնի չէ, արդյոք զոհերի թվում ներառված են նաև սպանված ահաբեկիչները, հայտնում է Meduza-ն:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ խորհրդարան ներխուժած բոլոր ահաբեկիչները՝ 4-ը, սպանվել են՝ չհրապարակելով պատահարի մանրամասները:
Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում և հարձակվել են իմամ Հոմյենիի դամբարանի վրա: Ինքնաձիգերով զինված ահաբեկիչները (2 խումբ 3-4 ական անդամով) կրակ են բացել մարդկանց վրա, դամբարանի մոտ մահապարտ կինը ռումբ է պայթեցրել: Նաև չհաստատված տվյալներ են ստացվում խորհրդարանի շենքում պայթյունի մասին: Ըստ Մեհր գործակալության, մահապարտը գործի է դրել ռումբը շենքի 4-րդ հարկում:
«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա հարձակումների պատասխանատվությունը:
Իրանում ձերբակալվել է ևս մեկ հարձակում պատրաստող ահաբեկիչների 3-րդ խումբը: Մյուս 2 խմբերը արդեն ահաբեկչական հարձակումներ իրագործել են Իրանի խորհրդարանում և իմամ Հոմեյնիի դամբարանի մոտ: «Երրորդ խմբի մասնակիցները ձերբակալվել են մինչև հարձակումն իրագործելը»,