Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի են ունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի 2-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: Կողմերը 60-րդ քայլում խաղաղ ելք են կնքել:
Հայ գրոսմայստերն այս տուրից հետո վաստակած 1 միավորով բաժանում է երրորդից 8-րդ տեղերը: 1.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վլադիմիր Կրամնիկը և Նակամուրան:
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 0.5:0.5
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:
Կարդացեք նաև՝ Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքը