8 հունիսի 2017 - 17:53 AMT
Մեսսին կերկարացնի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պայմանավորվել է երկարացնել պայմանագիրն ակումբի հետ: Արգենտինացի հարձակվողի նոր համաձայնագիրն ակումբի հետ մինչև 2021թ. է, նախատեսված է նաև ևս մեկ խաղաշրջանով երկարացնելու հնարավորութուն: Պայմանագիրը խախտելու համար փաստաթղթում ամրագրված է 400 մլն եվրո գումար: Ֆուտբոլիստի աշխատավարձը չի հրապարակվում, գրում է Lenta.ru-ն Cadena CER-ի վրա հղումով:

Գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2018-ի հունիսին:

Մայիսին հայտնի դարձավ, որ 29-ամյա Մեսսին հրաժարվել է երկարացնել պայմանագիրը կատալոնացիների հետ: Նշվում էր, որ նրան չի գոհացրել այն դրույթը, ըստ որի իր աշխատավարձը տարեկան կկազմի 30-35 մլն եվրո:

Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2003-ից: Մասնակցելով թիմի 583 խաղի՝ նա դարձել է 507-ի հեղինակ: Այդ թիմի կազմում նա դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի չեմպիոն, 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Ընթերցեք նաև.Մեսսի. Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է