29 նոյեմբերի 2007 - 18:23 AMT
ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը վստահ է, որ պայմաններ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար «ոսկե շանս է» հայտնվել: Այդ մասին այսօր Մադրիդում` ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Նա վստահություն է հայտնել, որ պայմաններ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Լենմարկերը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների աշխատանքը: