29 նոյեմբերի 2007 - 18:32 AMT
Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու միակ հնարավորությունը Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումից ՀՀ հրաժարվելն է, մնացածը խաղ է
«Հայկական հարցը դարձել է հերթական գլխացավանքը Թուրքիայի համար, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շոշափում է թուրքական ինքնության հիմքերը»,- Երեւանում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, եվրոպական կազմակերպությունների անցկացրած հարցումների համաձայն, Թուրքիայի բնակչության 37-38 տոկոսն իրեն թուրք չի համարում: «Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու միակ հնարավորությունը Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումից ՀՀ հրաժարվելն է, մնացածը քաղաքական խաղ է: Եթե Հայաստանը այդ հարցում զիջումների դիմի, ապա Թուրքիան նույնիսկ կարող է որոշում կայացնել Ղարաբաղի հարցով` ելնելով ՀՀ շահերից»,- ընդգծել է թուրքգետը: