8 հունիսի 2017 - 14:01 AMT
Կապանի օդանավակայանում առաջին փորձնական վայրէջքն է իրականացվել

Առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել Սյունիքի օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը՝ հրապարկելով տեսանյութը:

Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Բանակցություններ են տարվում Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել է, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են. այն վերականգնելու որոշում է կայացվել: