30 նոյեմբերի 2007 - 14:56 AMT
Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակը YouTube կայքում կարող է դառնալ թուրքական գրաքննության զոհը
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան բյուրոյի (ANC-WR) գործունեության մասին պատմող տեսահոլովակը YouTube կայքում կարող է դառնալ թուրքական գրաքննության զոհը` Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ANC-WR գործադիր տնօրեն Էնդրյու Կզիրյանը: Ըստ Eurasia Daily Monitor-ի, Թուրքիայում հրապարակվել է կառավարական հրահանգների նոր ցանկը, որոնք քրեականացնում են մուտքը այն վեբ-կայքեր, որոնք չեն համապատասխանում կառավարության կողմից հավանության արժանացած չափանիշներին: «Վերջին սահմանափակումները չեն համապատասխանում Եվրամիության թափանցիկության եւ պարզության պահանջներին»,-նշում է թերթը: «Ցեղասպանության ժխտումն ու մեր տեսահոլովակների գրաքննությը YouTube-ում տեսանելի է թուրքական կառավարության նույն ձեռագիրը, որը ձգտում է սահմանափակել արտահայտության ազատությունը եւ խեղաթյուրել պատմական փաստերը»,-հայտարարել է Էնդրյու Կզիրյանը: