30 նոյեմբերի 2007 - 15:32 AMT
Եվրամիության Նախարարների խորհուրդը հավանություն է տվել Կոսովոյում ԵՄ-ի հատուկ առաքելության տեղակայմանը
Եվրամիության Նախարարների խորհուրդը հավանություն է տվել Կոսովոյում մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը ԵՄ-ի ոստիկանական եւ վարչական առաքելության EU Planning Team) տեղակայմանը, որին կհանձնարարվի ճգնաժամային կարգավորում օրինականության ապահովման նպատակով: Ենթադրվում է, որ առաքելությունը կազմված կլինի նրա ապագա ղեկավարի աշխատակազմից, դատական եւ մաքսային աշխատակիցներից, ինչպես նաեւ 1395 ոստիկաններից: Ընդամենը նախատեսվում է Կոսովո գործուղել շուրջ երկու հազար մարդ: Առաքելության, որն աշխատելու է Պրիշտինայում, գործողության ժամկետը երկու տարի է, նրա ֆինանսավորմանը ԵՄ-ն հատկացնում է 300 մլն եվրո, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: