Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել թուրքական զորախմբի տեղակայումը Կատարում արտոնող օրենքին, ինչպես նաև երկու երկրների միջև կնքվող համաձայնագրին զինովարականների ուսուցման վերաբերյալ:
Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որով թույլատրվում է զինծառայող գործուղել Կատար և կազմակերպել այդ երկրի –անդարմերիայի ուսուցումը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել էր, որ Անկարան և Դոհան մտադիր են թուրքական ռազմակայան ստեղծել Կատարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:
Թուրք զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի երկու երկրների գործակցության մասին համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2015-ին:
Հունիսին 5-ին արաբական մի շարք պետություններ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Եմենը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը կողմ չէ Կատարի մեկուսացմանը և կշարունակի զարգացնել հարաբերությունները վերջինիս հետ: :