9 հունիսի 2017 - 11:32 AMT
Շարմազանով. Հասցեական գնահատականներին պետք է հետևեն Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցները

Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին երկու տարիներին` ավելի ինտենսիվ, իրականացնում է խաղաղ բանակցությունների տորպեդահարման քաղաքականություն: Այս մասին հունիսի 8-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը։

«Հստակ է, որ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում կա մեկ ապակառուցողական կողմ՝ դա Ադրբեջանի Հանրապետությունն է, և այդ իմաստով մի բան կարող ենք ասել, որ միջազգային հանրության արդեն հասցեական գնահատականներին, կարծում եմ, պետք է հետևեն հստակ պատժամիջոցները, քանի որ Ադրբեջանը շարունակաբար սպառնում է տարածաշրջանային կայունությանը», - ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Շարմազանովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: