30 նոյեմբերի 2007 - 16:07 AMT
Հայաստանը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ-ի պայմանները զգալիորեն գերազանցելու հանգամանքով
«Խոսելով ԵԱՀԿ առաջնայնությունների մասին որպես ամբողջություն` ես պետք է անդրադառնամ ԵՍԶՈՒ-ին` մի հիմնարար խնդրի, որը տարածաշրջանի ռազմական-ռազմավարական անվտանգության կառույցում կարեւոր դեր է խաղում»,- ԵԱՀԿ ԱԳՆԽ 15-րդ նիստին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: «Այսօր այն վտանգված է: Չնայած հունիսին կայացած արտահերթ խորհրդաժողովին, փակուղին առկա է: Մենք ողջունում ենք այն բոլոր կողմերի ջանքերը, որոնք փորձում են խուսափել պայմանագրի հնարավոր թուլացումից կամ տապալումից»,- նշել է նա: Օսկանյանը հույս է հայտնել, որ, փոխարենը, հիմնական հակառակորդների միջեւ ակտիվ, շարունակվող բանակցությունները կաշխուժացնեն կառույցը եւ կտանեն այն Վերափոխված պայմանագրի առավել վերափոխված ռեժիմի ճանապարհով: Մենք անդամ երկիր ենք եւ ուժի մեջ մտած ու լիովին կիրառվող պայմանագրի արդյունավետորեն գործելը կենսական է մեր ազգային անվտանգության համար: «Անկեղծորեն, մենք խորապես մտահոգված ենք մեր հարեւան Ադրբեջանի կողմից պայմանագրով սահմանափակված զինատեսակները զգալիորեն գերազանցելու հանգամանքով: Այն այնքան բացահայտ ու ամբարտավան կերպով է դա անում, եւ առանց բոլոր դասերում համապատասխան նվազեցումներ կատարելու մասին հանձնառություններ ներկայացնելու: Այս առումով է, որ ԵՍԶՈւ-ի ու նրա վերափոխված հաջորդող փաստաթղթի աշխուժացումը կենսական է բոլոր անդամ պետությունների համար»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: