1 դեկտեմբերի 2007 - 13:49 AMT
Մել Գիբսոնը չի՞ պատրաստվում նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում
Որքանով հայտնի է, թուրքական մամուլի կողմից տարածված տեղեկատվությունը Մել Գիբսոնի հնարավոր մասնակցության վերաբերյալ Հայոց ցեղասպանության մասին կինոնկարում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան բյուրոյի (ANC-WR) գործադիր տնօրեն Էնդրյու Կզիրյանը: Նրա խոսքերով, «գուցե, ամերիկյան կողմը, հերքելով բոլոր նման ասեկոսեները, պարզապես փորձում է շեղել ավելորդ ուշադրությունը այդ հարցից»:

Հիշեցնենք, որ «Ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարի հիմնադրամը» (ASIMED) սկսել է նամակներ ուղարկել էլեկտրոնային փոստով, փորձելով ետ կանգնեցնել Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության մասին կինոնկարում դեր ստանձնելուց: ASIMED-ի նախագահ, թուրք պատմաբան Սավաշ Էջիլմեզի խոսքերով, հայկական սփյուռքը Հոլիվուդին $100 միլիոն է առաջարկել Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի ստեղծման համար: «Մի շարք հոլիվուդյան ընկերություններ պատրաստվում են ֆիլմ նկարահանել, որում արտացոլված է հայկական տեսանկյունը: Մել Գիբսոնին արդեն նման դեր առաջարկվել է: Ֆիլմը կարող է նկարհանվել Icon Productions ընկերության կողմից, որի հետ համագործակցում է Մել Գիբսոնը»,- նշել է Աջիլմեզը: