1 դեկտեմբերի 2007 - 14:09 AMT
Պուտինն ու Գյուլը հեռախոսազրույցի ընթացքում գահունակություն են հայտնել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման դինամիկայի առումով
Թուրքական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին կայացել է հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի եւ Աբդուլահ Գյուլի միջեւ: Խոսակցության ընթացքում պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական համագործակցության ներկա վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ: Գոհունակություն է հայտնվել երկկողմանի հարաբերությունների բարձր մակարդակի առումով, որոնք արդեն այսօր կարելի է որակել որպես առաջադեմ, բազմակողմանի գործընկերություն: Երկու պետությունների ղեկավարությունում ելնում են նրանից, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցության հետագա զարգացումը հանդիսանում է կարեւոր ներդրում անվտանգության եւ կայունության ապահովման գործում եվրասիական տարածաշրջանում: