10 հունիսի 2017 - 11:15 AMT
Քաշաթաղը լինելու է ԼՂՀ իշխանությունների և անձամբ նախագահ Սահակյանի ուշադրության կենտրոնում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Քաշաթաղի Հոչանց համայնքում խորհրդակցություն է անցկացրել՝ շրջանի համայնքի ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Սահակյանը նշել է, որ Քաշաթաղը այսուհետ ևս լինելու իշխանությունների և անձամբ իր ընդգծված ուշադրության կենտրոնում:

Կառավարության անդամները ներկաների քննարկմանն են ներկայացրել Քաշաթաղի զարգացման առաջնահերթությունները, գրում է Aysor.am-ը:

Նախագահը նշել է, որ պետությունը շարունակելու է Քաշաթաղում իրականացվող ծրագրերը, նոր անելիքներ են ուրվագծվում՝ ջրամատակարարման բարելավումից մինչև գյուղատնտեսության զարգացում:

Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: